Ինչպես է 31-ամյա կինը Եղվարդում uպանել տղամադուն. նոր մանրամասներ

Ինչպես է 31-ամյա կինը Եղվարդում uպանել տղամադուն. նոր մանրամասներ

Իրադարձային Ipress 2021-07-04 12:36:00 936
kiny-spanel-e-txamadun_YeL_w.jpg

iPress.am- 2021թ. հուլիսի 02-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, մի կնոջից ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել՝ Եղվարդ քաղաքի «Հուշարձաններ» կոչվող վայրում իր կողմից սպանություն կատարելու վերաբերյալ։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել Եղվարդ քաղաքի բնակիչ, 61-ամյա տղամարդու դին՝ խեղդամահ արված վիճակում:

Նախնական տվյալներով՝ նշված ավտոմեքենայում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել, որի ժամանակ էլ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը սրբիչով խեղդամահ է արել տղամարդուն։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Կապան քաղաքի բնակչուհի է՝ 31 տարեկան:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է սրբիչ և կանացի մազեր: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

31-ամյա կինը ձերբակալվել է՝ տղամարդու սպանության կասկածանքով, և հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք։ Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը